Այսօր կրկին հանդիպում է նախատեսվում ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակում, փորձենք հասկանալ՝ ինչ ունենք հիմա և ինչ քայլեր են նախատեսում ձեռնարկել հետագայում:
«Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ուստիև՝ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, որի իրավունքների պաշտպանության համար Արցախի մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է՝
Այդ մասին Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Փաստորեն, Արցախի բնակչին ադրբեջանական զինված ծառայողները մտադրված խաբեությամբ տարել են իրենց մոտ ու առևանգել են:
Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ։
Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի իրավապահները Խաչատուրյանին մի շարք ծանր հանցանքներ են վերագրում, այդ թվում՝ «գյուղի վրա զինված հարձակում իրականացնելու, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։